Բարեվարքության համակարգի ենթակառուցվածքների ստեղծում

«Հանրային ծառայության մասին» ՀՀ նոր օրենքին համապատասխան հանրային ծառայության ոլորտում ներդրվել է բարեվարքության համակարգ:
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են պահպանել.
• վարքագծի սկզբունքները,
• անհամատեղելիության պահանջները,
• այլ սահմանափակումները,
• շահերի բախման կարգավորումները:
Ինստիտուցիոնալացվել է բարեվարքության համակարգը:  Նեդրվել է բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտը: Կանոնակարգվել են էթիկայի հանձնաժողովների հարաբերությունները, հստակեցվել իրավասության սահմանները և համագործակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ:
Ներդրվել է շահերի հայտարարագրման  համակարգ:
Հանձնաժողովը նախաձեռնել է բարեվարքության հարցերին առնչվող ուսումնասիրություններ՝ «Բարձրաստիճան պաշտոնատար անձի այլ գործունեության սահմանափակումները» և «Պետական գնումների գործընթացում շահերի բախումը» թեմաներով: Դրանց արդյունքներով վեր են հանվել դեպքեր և ներկայացվել են առաջարկություններ Կառավարությանը:
Իրականացվել է վերլուծություն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և հանրային ծառայության առանձին ոլորտների առանձնահատկությունները սահմանող օրենքներով էթիկայի, շահերի բախման, գործունեության սահմանափակումների և այդ առնչությամբ պատասխանատվության միջոցների կիրառման օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Այն հենք է ապահովել հանրային ծառայության և այլ օրենսդրական ակտերում միասնական և հարմոնացված քաղաքականության իրականացում ենթադրող դրույթների ամրագրման համար:

Прокрутить вверх