Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրել է նիստ և քննել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:
Հարցի քննությանը մասնակցել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրելով միջնորդության հիմքերի վերաբերյալ մանրամասներ:
ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի՝ ԲԴԽ նիստի մասնակցության և Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցը կայքի տեսանյութեր բաժնում է: