ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը մասնակցել է ԲԴԽ նիստին, որից հետո պատասխանել է Հանրային հեռուստաընկերության լրագրողին (տեսանյութ)

15.07.2021

Բարձրագույն դատական խորհուրդը քննել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:

Հարցի քննությանը մասնակցել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրելով միջնորդության հիմքերի վերաբերյալ մանրամասներ:

Հայկուհի Հարությունյանը պատասխանել է նաև Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցերին: