2023 թվականի մայիսի 18-ին Հանձնաժողովում կազմակերպվեց «Հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հանրային հատվածի տեխնիկական հնարավորությունները» թեմայով աշխատանքային քննարկում լրագրողների հետ:
Հայտարարագրման էլեկտրոնային համակարգը նախագծող ընկերության ներկայացուցիչը ներկայացրեց համակարգի հանրային հատվածի՝ առաջարկվող տարբերակը, որի շուրջ տեղի ունեցան քննարկումներ՝ այն պարբերաբար բարելավելու ուղղությամբ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակական համագործակցության, որի շրջանակներում լրագրողները կներկայացնեն իրենց աշխատանքային պահանջմունքները, իսկ համակարգը նախագծող ընկերությունը, Հանձնաժողովի համաձայնությամբ, ըստ առաջնահերթությունների ու կարևորության, դրանք կինտեգրի համակարգի հանրային հատվածում:
Ի թիվս վերոնշյալ հարցերի՝ Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը պատասխանեց լրագրողներին հուզող հարցերին:
Հանդիպման ավարտին մասնակիցները շեշտեցին աշխատանքային քննարկումների կարևորությունը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս մտքեր փոխանակելու և ստանալու իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխանները, ինչպես նաև ընդլայնելու համագործակցության շրջանակները: