2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի շուրջ քննարկումներ

2027 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում, մայիսի 12-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղի է ունեցել 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) և ՀՀ 2027 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի շուրջ մասնագիտական քննարկում։ Քննարկմանը մասնակցել է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ` Մովսես Արիստակեսյանը և  «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի ներկայացուցիչ` Արարատ Ալիխանյանը :

Սույն միջնաժամկետ ծախսերի ծրագրով Հանձնաժողովի կողմից իրականացվող բյուջետային ծրագիրն ուղղված է կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության քաղաքականության, նորմատիվ իրավական և ինստիտուցիոնալ կառուցվածքի զարգացմանը: Ծրագրի նպատակն է` կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության միասնական համակարգի արդյունավետ կիրառման և շարունակական կատարելագործման ապահովումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի միջնաժամկետ հատվածի ծախսային գերակայություններին, ծախսային ծրագրերին, միջնաժակետ ժամանակահատվածի նպատակներին, ինչպես նաև քննարկվել են ոլորտային քաղաքականության թիրախները:

Scroll to Top