«Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» թեմայով եռօրյա վերապատրաստում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն (ՄԿՈՒԶԱԿ)-ի հետ համատեղ, մայիսի 6-ից 8-ը կազմակերպել է «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈՒ ոլորտում» եռօրյա վերապատրաստում, որին մասնակցել են Լոռու մարզի 12 ՄԿՈՒ հաստատություններից թվով 30 դասավանդող:

Վերապատրաստման շրջանակներում մասնակիցներին են ներկայացվել «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈւ ոլորտում» ձեռնարկի կառուցվածքը, թեմատիկ բովանդակությունը, հակակոռուպցիոն կրթության ժամանակակից մեթոդաբանությունն ու մանկավարժական մոտեցումները, որոնք միտված են ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև սովորողների շրջանում բարեվարքության սկզբունքների և կոռուպցիան մերժող վարքագծի ձևավորմանը։ Նպատակն է ուսումնական գործընթացը դարձնել առավել թիրախային՝ ինտեգրելով բարեվարքության թեմաները մասնագիտական մոդուլներում։ 

Մասնակիցների հետ երկխոսության ընթացքում նախանշվեցին ձեռնարկի ներդրման այն ուղիները, որոնք կնպաստեն ուսանողների իրավագիտակցության բարձրացմանը և աշխատաշուկայում բարեվարք մասնագետների կայացմանը:

Scroll to Top