Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, շարունակելով իրազեկման հանդիպումների շարքը, ապրիլի 8-ին և 9-ին հերթական քննարկումներն է անցկացրել «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի սաների մասնակցությամբ։ Համանման հանդիպումները նպատակ ունեն երիտասարդների շրջանում ամրապնդել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մշակույթ և ձևավորել բարեվարքության վրա հիմնված արժեքային համակարգ։
Հանդիպումների շրջանակում Հանձնաժողովի աշխատակիցների կողմից ներկայացվել են Հանձնաժողովի գործունեության շրջանակը, ինստիտուցիոնալ մեխանիզմները, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործիքակազմերն ու համապատասխան իրավական կարգավորումները:
Մասնակիցները ծանոթացել են նաև «Կոռուպցիա» հասկացությանը, դրսևորումներին, դրա բացասական հետևանքներին, ինչպես նաև հաշվետվողականության և թափանցիկության ապահովման ընթացակարգերին։ Կազմակերպվել են նաև թեմատիկ քննարկումներ, որոնց ընթացքում սաները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:









