Բարձրագույն դատական խորհուրդը քննել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:
Հարցի քննությանը մասնակցել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրելով միջնորդության հիմքերի վերաբերյալ մանրամասներ:
Հայկուհի Հարությունյանը պատասխանել է նաև Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցերին: