Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում ստեղծվել են հայտարարագիր լրացնելու հոլովակներ: Հանրային ծառայության մասին օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է հայտարարագրման ժամկետները և հայտարարագրում փոփոխություն կատարելը, ըստ այդմ` հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում տարեկան հայտարարագրեր, որի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է:
24.05.2022