Բարեվարքությունը պաշտոնեական պարտականությունների ազնիվ, բարեխիղճ և անաչառ կատարումն է, ինչը նպաստում է հանրային ծառայության նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանում է վարքագծի կանոններ, իրականացնում բարեվարքության ուսումնասիրություններ, կանխարգելում շահերի բախումը, հնարավոր կոռուպցիոն դրսևորումներն ու ռիսկերը: Այս գործընթացի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է եզրակացություններ և որոշումներ՝ նպաստելով պաշտոնյայի բարեվարք կերպարի կերտմանը: