Դասընթաց

Ավարտվեցին «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցի կիրառման» թեմայով վերապատրաստման պիլոտային դասընթացները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման III ծրագրի շրջանակներում «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի գործընկերների հետ համագործակցությամբ սույն թվականի փետրվարի 20-ին, 21-ին և 28-ին իրականացրեց պետական երեք գերատեսչությունների ներկայացուցիչների վերապատրաստում՝ «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցի կիրառման» թեմայով: Վերապատրաստումների ընթացքում որպես բանախոսներ հանդես եկան Եվրոպայի խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր գերատեսչությունների բարեվարքության հարցերով կազմակերպիչներ, ովքեր Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վերապատրաստումների արդյունքում ընտրվել էին որպես վերապատրաստողներ: Եռօրյա վերապատրաստումներին մասնակցեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության շուրջ 60 աշխատակիցներ: Մասնակիցները ծանոթացան Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցին, քննարկվեցին շահերի բախմանը, նվերների ընդունման սահմանափակումներին, քաղաքական զսպվածությանը, մասնավոր կյանքում հանրային ծառայողների վարքագծին վերաբերելի կանոններ, նաև պրակտիկ օրինակներ մասնակից գերատեսչությունների պրակտիկայից և Հանձնաժողովի փորձից:

Հետազոտական-վերլուծական կարողությունների զարգացման 7-օրյա դպրոց ԿԿՀ-ում

2024 թվականի փետրվարի 13-ից 23-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի աջակցությամբ Հանձնաժողովի աշխատակիցների համար կազմակերպվել է հետազոտական-վերլուծական

Հանձնաժողովն ավարտել է հայտարարագրման գործընթացի խորհրդատուների քառօրյա վերապատրաստման դասընթացը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի գործընկերների աջակցությամբ, անցկացրեց «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» խորագրով քառօրյա վերապատրաստման

Հանձնաժողովը մեկնարկել է հայտարարագրման գործընթացի խորհրդատուների քառօրյա վերապատրաստման դասընթացը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի գործընկերների աջակցությամբ, մեկնարկել է «Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ» խորագրով քառօրյա

2 of 2
Scroll to Top