Մարիամ Գալստյան
Նախագահի պարտականությունները կատարող
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2006-2010թթ - «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ (ՀՖՀՀ), ՀՖՀՀ և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի դիպլոմ, մասնագիտացումը՝ «Իրավագիտություն»,
2010-2012թթ - «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ (ՀՖՀՀ), ՀՖՀՀ և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի «Միջազգային գործարար իրավունք» մասնագիտացմամբ դիպլոմ, իրավագիտության մագիստրոսի աստիճան,
2016թ. - ավարտել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի «Հանրային քաղաքականություն և հանրային կառավարում» ծրագիրը,
2024թ․ - մարտի ամսից սովորում է Սթենֆորդի համալսարանի բիզնես դպրոցում։
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
2019թ. - «Բարձր մակարդակի կոռուպցիայի հետաքննություն, նախաքննություն, հետապնդում և դատաքննություն», «Քրեական արդարադատությունն ընդդեմ կոռուպցիայի» խորագրերով վերապատրաստման ծրագրեր, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն, ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի Ասիայի և հեռավոր արևելքի ինստիտուտ, Ճապոնիա (Տոկիո, Կյոտո, Հիրոշիմա, Օսակա),
2019թ. - հակակոռուպցիոն մասնագետների համար նախատեսված վերապատրաստման ծրագիր, Կորեայի հակակոռուպցիոն և քաղաքացիական հարցերով հանձնաժողով,
2017-2018թթ - վերապատրաստումներ ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի իրականացման մեխանիզմի 2-րդ փուլի վերանայման շրջանակներում,
2017թ. - «Սինգապուրյան հակակոռուպցիոն ռազմավարություններ» խորագրով դասընթաց, Սինգապուրյան համագործակցության ծրագիր, Սինգապուրի քաղաքացիական ծառայության քոլեջ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2023թ․ նոյեմբերի 20-ից - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող,
2021թ․ սեպտեմբերից - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ,
2020-2021թթ - ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ,
2016-2020թթ - ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ,
2014-2016թթ - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական,
2011-2014թթ - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով օգնական:
ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2022թ.-ից - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն»-ի դասախոս,
2022թ. - «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»՝ հրավիրյալ դասախոս,
2021-2022թթ - ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս,
2021-2022թթ - ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս,
2017-2018թթ - «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս:
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2018-2022թթ - Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) Հայաստանյան պատվիրակության անդամ,
2017-2022 թթ - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Ստամբուլյան գործողությունների ծրագրի հակակոռուպցիոն ցանցում Հայաստանյան կոնտակտային անձ,
2017-2022թթ - Բաց կառավարման գործընկերության Հայաստանյան երրորդ գործողությունների ծրագրի աշխատանքները կանոնակարգող աշխատանքային խմբի անդամ,
21.10.2017թ. – Շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,
2016 -2022թթ - ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի իրականացման մեխանիզմի 2-րդ փուլի վերանայման շրջանակներում ազգային կոնտակտային անձն է, կառավարական փորձագետ,
2014-2015թթ - ՀՀ Նախագահի 2004 թվականի հունիսի 1-ի ՆՀ-100-Ն հրամանագիրը վերանայելու, հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քարտուղար:
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ծնվել է 3 օգոստոսի, 1989 թ., ք Երևանում:
Ամուսնացած չէ:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Որպես հանձաժողովի անդամ՝ համակարգում է՝
Բարեվարքության ուսումնասիրությունների վարչության գործունեությունը,
Վարույթների և իրավական ապահովման վարչության գործունեությունը,
Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության գործունեությունը: