Լիլիթ Ալեքսանյան

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2007-2011թթ – «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ (ՀՖՀՀ), ՀՖՀՀ և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրի դիպլոմ, մասնագիտացումը՝ «Կառավարում»,
2011-2013թթ – Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, «Ֆինանսների» մագիստրոսի աստիճան, մասնագիտացումը՝ «Բանկային գործ»:
2022 թ. – Association of Certified Anti-Money Laundering Specialists, Փողերի լվացման դեմ պայքարի հավաստագրված մասնագետի որակավորում

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

2024 թ. – Կանայք տնօրենների խորհրդում վերապատրաստման ծրագիր, Կորպորատիվ կառավարման կենտրոն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2019թ. նոյեմբերից – Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ,
2018-2019թթ – «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ՄԲԾ դեպարտամենտի Բիզնեսի ռիսկային գործառույթների վարչության ղեկավար,
2018թ. – «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ՄԲԾ դեպարտամենտի Ռիսկային պորտֆելի մենեջեր,
2017թ. – «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի Մանրածախ բանկային ծառայություններ (ՄԲԾ) դեպարտամենտի Բիզնեսի վերահսկման վարչության  գլխավոր մասնագետ,
2013-2017թթ – «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնաճյուղի գործառնությունների համակարգող,
2010-2013թթ – «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ հաճախորդների սպասարկման մասնագետ:

ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2024թ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն»՝ հրավիրյալ դասախոս,
2021թ. – «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»՝ հրավիրյալ դասախոս:

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

2024թ. -ից – «Հայ կանայք» տնօրենների խորհրդում ցանցի անդամ,
2021թ.- ից – Բաց կառավարման գործընկերության Հայաստանյան երրորդ, չորրորդ գործողությունների ծրագրերի աշխատանքները կանոնակարգող աշխատանքային խմբի անդամ:

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծնվել է 14 հոկտեմբերի, 1991թ., ք. Սևանում:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԸ

Որպես հանձաժողովի անդամ՝ համակարգում է՝
Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գործունեությունը.
Մեթոդական աջակցության վարչության գործունեությունը.
Հայտարարագրերի վերլուծության վարչության հայտարարագրման գործընթացի կազմակերպման և կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքները,
Հանձնաժողովի գործունեության թվայնացման աշխատանքները:

 

 

Scroll to Top