Արմեն Մարուխյան

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1995-1999թթ. – Երևանի պետական համալսարան, Իրավագիտության բակալավրի աստիճան,
1999թ. – Ստրասբուրգի մարդու իրավունքների ինստիտուտ,
1999 – 2001թթ. Երևանի պետական համալսարան, Իրավագիտության մագիստրոսի աստիճան,
2001 – 2004թթ. Երևանի պետական համալսարան ասպիրանտուրա (թեկնածուական ատենախոսություն՝ «Միջազգային-իրավական պատասխանատվությունը միջազգային հանցագործությունների համար» թեմայով, ԵՊՀ մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան):

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2024թ. դեկտեմբերից – Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ,
2017թ. – 2024թ. – ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ,
2016 – 2017թթ․ – Տավուշի մարզի դատախազ,
2013 – 2016թթ․ – ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,
2013թ. Հունիս- նոյեմբեր ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ,
2008 – 2013թթ. ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ,
2007 – 2008թթ. ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ,
2005 – 2007թթ. ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ,
2003 – 2005թթ. ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ,
2001 – 2003թթ. ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ:

ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2003 թվականից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս:

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
1996 – 2003թթ. – «Հայ երիտասարդ իրավագետների միություն» հ/կ նախագահ,
5 գիտական հոդվածների հեղինակ,
2020թ. ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով,
2021թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով,
2022թ․ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգևատրվել է «Դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով,
2005-2024թթ. Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական մեդալներով:

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծնվել է 30 օգոստոսի, 1978 թ., ք Երևանում,
Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

Scroll to Top