Արամայիս Փաշինյան

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1995-2000թթ․ Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), մասնագիտացումը՝ Հաշվապահական հաշվառում և աուդիտ:

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

2009-2019 թթ. Հարկային և բիզնես օրենսդրության, գործարար էթիկայի և այլ թեմաներով շարունակական մասնագիտական զարգացման դասընթացներ և սեմինարներ, ՖՀՄՍ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2019թ․ նոյեմբերից մինչև 2022թ նոյեմբեր և 2023թ․ ապրիլի 12-ից մինչ օրս – Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ,
2018-2019թթ․ – «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գլխավոր հաշվապահ, այնուհետև՝ ֆինանսական ղեկավար,
2009-2018թթ․ – «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ ավագ աուդիտոր, հարկային մասնագետ,
2016-2017թթ․ – Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) «Հայաստանում արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացում» ծրագրի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացվող ֆինանսական և համապատասխանության պիլոտային աուդիտի անկախ փորձագետ,
2008-2019թթ․ – «Քայլ առ Քայլ» բարեգործական հիմնադրամի ֆինանսական ղեկավար,
2007-2008թթ․ – «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի գլխավոր հաշվապահ,
2002-2007 թթ․ – «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի գանձապահ-ֆինանսական մասնագետ:

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Տիրապետում է hայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին,

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

2000-2002 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծնվել է 14 հուլիսի 1978 թ., ք. Իջևանում:
Ամուսնացած է, ունի 2 որդի

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԸ

Որպես հանձաժողովի անդամ՝ համակարգում է՝
Հայտարարագրերի վերլուծության վարչության կողմից իրականացվող հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացը:

Scroll to Top