Մարիամ Գալստյան

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2006-2010թթ — «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ (ՀՖՀՀ), ՀՖՀՀ և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի դիպլոմ, մասնագիտացումը՝ «Իրավագիտություն»,
2010-2012թթ — «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ (ՀՖՀՀ), ՀՖՀՀ և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի «Միջազգային գործարար իրավունք» մասնագիտացմամբ դիպլոմ, իրավագիտության մագիստրոսի աստիճան,
2016թ. — ավարտել է ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցի «Հանրային քաղաքականություն և հանրային կառավարում» ծրագիրը,
2024թ․ —  մարտի ամսից սովորում է Սթենֆորդի համալսարանի բիզնես դպրոցում։


ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ

2019թ. — «Բարձր մակարդակի կոռուպցիայի  հետաքննություն, նախաքննություն, հետապնդում և դատաքննություն», «Քրեական արդարադատությունն ընդդեմ կոռուպցիայի» խորագրերով վերապատրաստման ծրագրեր, Ճապոնիայի միջազգային  համագործակցության գործակալություն, ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի Ասիայի և հեռավոր արևելքի ինստիտուտ, Ճապոնիա (Տոկիո, Կյոտո, Հիրոշիմա, Օսակա),
2019թ. —  հակակոռուպցիոն մասնագետների համար նախատեսված վերապատրաստման ծրագիր, Կորեայի հակակոռուպցիոն և քաղաքացիական հարցերով հանձնաժողով,
2017-2018թթ — վերապատրաստումներ ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի իրականացման մեխանիզմի 2-րդ փուլի վերանայման շրջանակներում,
2017թ. — «Սինգապուրյան հակակոռուպցիոն ռազմավարություններ» խորագրով դասընթաց, Սինգապուրյան համագործակցության ծրագիր, Սինգապուրի քաղաքացիական ծառայության քոլեջ:


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2023թ․ նոյեմբերի 20-ից — Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող,
2021թ․ սեպտեմբերից — Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ,
2020-2021թթ — ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ,
2016-2020թթ — ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ,
2014-2016թթ — ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական,
2011-2014թթ — ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով օգնական:


ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

2022թ.-ից — ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն»-ի դասախոս,
2022թ. — «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»՝ հրավիրյալ դասախոս,
2021-2022թթ — ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս,
2021-2022թթ — ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս,
2017-2018թթ — «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս:

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

2018-2022թթ — Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) Հայաստանյան պատվիրակության անդամ,
2017-2022 թթ — Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Ստամբուլյան գործողությունների ծրագրի հակակոռուպցիոն ցանցում Հայաստանյան կոնտակտային անձ,
2017-2022թթ — Բաց կառավարման գործընկերության Հայաստանյան երրորդ գործողությունների ծրագրի աշխատանքները կանոնակարգող աշխատանքային խմբի անդամ,
21.10.2017թ. – Շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,
2016 -2022թթ — ՄԱԿ-ի «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի իրականացման մեխանիզմի 2-րդ փուլի վերանայման շրջանակներում ազգային կոնտակտային անձն է, կառավարական փորձագետ,
2014-2015թթ — ՀՀ Նախագահի 2004 թվականի հունիսի 1-ի ՆՀ-100-Ն հրամանագիրը վերանայելու, հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի քարտուղար:

ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծնվել է 3 օգոստոսի, 1989 թ., ք Երևանում:
Ամուսնացած չէ:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԸ

Որպես հանձաժողովի անդամ՝ համակարգում է՝
Բարեվարքության ուսումնասիրությունների վարչության գործունեությունը,
Վարույթների և իրավական ապահովման վարչության գործունեությունը,
Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության գործունեությունը:

Прокрутить вверх