ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2007-2011թթ — «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամ (ՀՖՀՀ), ՀՖՀՀ և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրի դիպլոմ, մասնագիտացումը՝ «Կառավարում»,
2011-2013թթ — Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, «Ֆինանսների» մագիստրոսի աստիճան, մասնագիտացումը՝ «Բանկային գործ»:
2022 թ. — Association of Certified Anti-Money Laundering Specialists, Փողերի լվացման դեմ պայքարի հավաստագրված մասնագետի որակավորում
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐ
2024 թ. — Կանայք տնօրենների խորհրդում վերապատրաստման ծրագիր, Կորպորատիվ կառավարման կենտրոն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2019թ. նոյեմբերից — Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ,
2018-2019թթ — «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ՄԲԾ դեպարտամենտի Բիզնեսի ռիսկային գործառույթների վարչության ղեկավար,
2018թ. — «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ՄԲԾ դեպարտամենտի Ռիսկային պորտֆելի մենեջեր,
2017թ. — «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի Մանրածախ բանկային ծառայություններ (ՄԲԾ) դեպարտամենտի Բիզնեսի վերահսկման վարչության գլխավոր մասնագետ,
2013-2017թթ — «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնաճյուղի գործառնությունների համակարգող,
2010-2013թթ — «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ հաճախորդների սպասարկման մասնագետ:
ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2024թ. — ՀՀ պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն»՝ հրավիրյալ դասախոս,
2021թ. — «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»՝ հրավիրյալ դասախոս:
ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
2024թ. -ից — «Հայ կանայք» տնօրենների խորհրդում ցանցի անդամ,
2021թ.- ից — Բաց կառավարման գործընկերության Հայաստանյան երրորդ, չորրորդ գործողությունների ծրագրերի աշխատանքները կանոնակարգող աշխատանքային խմբի անդամ:
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ծնվել է 14 հոկտեմբերի, 1991թ., ք. Սևանում:
Ամուսնացած է, ունի մեկ որդի:
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԸ
Որպես հանձաժողովի անդամ՝ համակարգում է՝
Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գործունեությունը.
Մեթոդական աջակցության վարչության գործունեությունը.
Հայտարարագրերի վերլուծության վարչության հայտարարագրման գործընթացի կազմակերպման և կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքները,
Հանձնաժողովի գործունեության թվայնացման աշխատանքները: