«Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար» խորգարով դասընթաց ՏԻՄ-երի աշխատակիցների համար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարևորում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների շրջանում շահերի բախման և բարեվարքության վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունը:

Հանձնաժողովի և Եվրասիա համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ Իջևանի ԻնֆոՏանը տեղի է ունեցել «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի «Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար» խորգարով դասընթաց, որին մասնակցել են Իջևան խոշորացված համայնքի վարչական ղեկավարները և համայնքապետարանի աշխատակիցները։

Որպես բանախոս հանդես է եկել Հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը՝ ներկայացնելով՝ ինչ է բարեվարքությունը և շահերի բախումը, ինչպես է շահերի բախումն արտահայտվում աշխատանքի մեջ, ինչպես խուսափել դրանից։ Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել բանախոսին, լսել դրանց պատասխանները:

Դասընթան իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է ևս մեկ հանդիպում ՀՀ Արմավիրի մարզում:

Прокрутить вверх