«Հայտարարագրման գործընթացը» խորագրով առցանց սեմինար՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վեբինար, որը վերաբերել է հայտարարագրման գործընթացին առնչվող հարցերին: «Հայտարարագրման գործընթացը» խորագրով վեբինար-քննարկմանը մասնակցել է 17 խորհրդատու ՀՀ մարզպետարաններից ու խոշորացված համայնքներից, ՀՀ ոստիկանության մարզային վարչություններից, ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Վեբինարին՝ որպես բանախոսներ հանդես են եկել Հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության աշխատակիցները:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է Հանձնաժողովի կայքում սույն հղումով տեղադրված հաճախ տրվող հարցեր բաժինը: Մանրամասն քննարկվել է այդտեղ առկա հարցերը և դրանց պատասխաներն ու այն գործողությունները, որոնք պետք է կատարեն հայտարարատուները:

Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց՝ հայտարարագիր լրացնելու գործընթացը հեշտացնելու նպատակով յուրաքանչյուր գերատեսչության խորհրդատու կհամակարգի համապատասխան գերատեսչության հայտարարատուների կողմից Հանձնաժողով ուղղվող հարցերը:

Прокрутить вверх