Կոռուցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագծի շուրջ:
Քննարկմանը մասնակցել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից՝ Ալեքսեյ Պետրոսյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակից՝ Վարդինե Գրիգորյանը և Անտոն Իվչենկոն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամից՝ Գենյա Պետրոսյանը և որպես անհատներ՝ Արտյոմ Մարգարյանը, Գուրգեն Հակոբյանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել Հանձնաժողովի կողմից մշակված որոշման նախագիծը, մասնավորապես՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջները, պարտադիր աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները:
Քննարկման ընթացքում տրվել են ՀԿ-ների ներկայացուցիչներին հուզող հարցերի պատասխանները:
Հանձնաժողովի անդամը նշել է, որ աուդիտորական կազմակերպությունների հետ նախատեսվում է կազմակերպել առանձին քննարկում: