Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հանդիպել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Միգարա Դե Սիլվայի և Դավիթ Մելիքյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ-ի աջակցությամբ հանձնաժողովի կողմից ներդրված նախաձեռնությունները, դրանց իրականացման խոչընդոտներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները: Միաժամանակ, հանձնաժողովի կողմից ներկայացվել են Համաշխարհային բանկի հետ հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու գործիքները՝ հիմնվելով հանձնաժողովի և Հայաստանի էթիկայի համակարգի զարգացման կարիքների վրա: Մասնավորապես, քննարկվել է ՀԲ-ի աջակցությամբ արդեն իսկ ներդրված հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի բազայի հիման վրա հայտարարագրերի տվյալների հավաստման համակարգի ներդրման անհրաժեշտ միջոցառումները: Դրանք հնարավորություն կտան բացահայտել հայտարարագրերի ոչ ամբողջական կամ սխալ տվյալները՝ առավել արժանահավատ հայտարարագրման համակարգի կառուցման համար: Միաժամանակ, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները մատնանշել են էթիկայի համակարգի զարգացման օրենսդրական խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել հանձնաժողովի համընդհանուր կարողությունների զարգացմանը:
02.08.2014