Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գերմանիայի ԴԲԲ Ակադեմիան համատեղ անցկացնելու են էթիկայի վերապատրաստողների դասընթաց

2014 թվականի սեպտեմբերի 24-ից 26-ը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը և Գերմանիայի ԴԲԲ Ակադեմիան՝ Գերմանիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ կազմակերպել են հանրային ոլորտի էթիկայի վերապատրաստողների ուսուցման դասընթաց: Միջոցառման նպատակն էր հանրային ոլորտի էթիկայի վերապատրաստողներ պատրաստելը՝ նրանց էթիկայի վերաբերյալ ինտերակտիվ ու մասնակցային դասընթաց անցկացնելու ունակություններ, դասընթացի մեթոդաբանությանը և բովանդակությանն առնչվող գիտելիքներ փոխանցելով: Դասընթացի մասնակիցների շնորհիվ հանրային ոլորտում կմշակվեն, կներդրվեն և կիրականացվեն հանրային ծառայության էթիկայի դասընթացներ՝ վերոնշյալ դասընթացի մեթոդաբանության և ուղեցույցի հիման վրա:

Прокрутить вверх