Часто задаваемые вопросы

Հայտարարագրեր
1. Կա՞ արդյոք հայտարարագրերի լրացման ուղեցույց։
2. Ի՞նչ անել, եթե պաշտոնատար անձ եմ և չեմ ստացել գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրի լրացման վերաբերյալ ծանուցում։
3. Ինչպե՞ս համակարգում մուտքագրել ընտանիքի նոր անդամ։
4. Ի՞նչ անել, եթե ընտանիքի անդամը չի ծանուցվել գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման վերաբերյալ։
5. Ինչպե՞ս փոփոխել ընտանիքի կազմը։
6. Ինչպես Քայլ 2-ում բեռնել ընտանիքի կազմը։
7. Ընտանիքի կազմում կա անչափահաս զավակ, ինչպես նաև խնամակալության կամ հոգաբարձության տակ գտվող անձ, սակայն նրանք հայտարարագրի լրացման վերաբերյալ չեն ծանուցվել և չեն ստացել օգտվողի անուն և գաղտնաբառ։
8. Եթե ինձ հետ բնակվող չափահաս անձի անչափահաս զավակը ևս բնակվում է նույն վայրում, արդյո՞ք անհրաժեշտ է նրան ներառել ընտանիքի կազմի մեջ։
9. Իմ փաստացի բնակության և հաշվառման հասցեները տարբերվում են։ Արդյո՞ք իմ հաշվառման հասցեում բնակվող կամ հաշվառված անձինք ներառվում են ընտանիքի կազմում։
10. Եթե հայտարարատուի բնակության և հաշվառման հասցեները տարբեր են, ինչպես է հայտարարատուն հիմնավորելու, որ բնակվում է իր հաշվառման հասցեից դուրս՝ մեկ այլ վայրում, որտեղ իր հետ համատեղ որևէ անձ չի բնակվում:
11. Այն դեպքում, երբ հայտարարատու պաշտոնատար անձը ունի անչափահաս երեխա, որը դատական կարգով ճանաչված է անգործունակ և դատական ակտով խնամակալ է նշանակված հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, ո՞վ պետք է ներկայացնի երեխայի հայտարարագիրը:
12. Այն դեպքում, երբ հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվում է դատական կարգով անգործունակ ճանաչված չափահաս անձ և դատական ակտով խնամակալ է նշանակված հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը, ո՞վ պետք է ներկայացնի անգործունակ անձի հայտարարագիրը:
13. Եթե ամուսնուս հետ համատեղ չեմ բնակվում, արդյո՞ք նա կրում է հայտարարագրման պարտավորություն։
14. Եթե հայտարարագրման ենթակա տարվա ընթացքում ամուսնացած եմ եղել, սակայն ներկայումս ամուսնալուծված եմ, արդյո՞ք նախկին ամուսինը կրում է հայտարարագրման պարտավորություն
15. Եթե հայտարարատու պաշտոնատար անձի ամուսինը նաև հայտարարատու պաշտոնատար անձ է, ապա ամուսինները պարտավոր են արդյո՞ք ներկայացնել նաև հայտարարագիր՝ որպես ընտանիքի անդամ:
16. Եթե ամուսիններն երկուսն էլ հայտարարատու պաշտոնատար անձ են, անչափահաս երեխայի հայտարարագիրը ո՞վ է ներկայացնում:
17. Հայտարագիր ներկայացնելու պահի դրությամբ պաշտոնից ազատված հայտարարատու անձը արդյո՞ք պարտավոր է ներկայացնել նախորդ տարվա գույքի և եկամուտների հայտարարագիր, հատկապես, այն դեպքում երբ հայտարարատու է դարձել օրենքի ուժով և դեռ չի ներկայացրել պաշտոնի ստանձնման հայտարարագիր:
18. Եթե տվյալ տարվա ընթացքում հայտարարատու պաշտոնը դադարեցնելուց հետո անձը կրկին ստանձնում է հայտարարատու պաշտոն, ի՞նչ հայտարարագիր է ներկայացնում:
19. Այն դեպքում, երբ անձը հայտարարատու պաշտոն է զբաղեցրել 2020թ. հունվարի մեկից հետո, արդյո՞ք պետք է ներկայացնի 2019թ. տարեկան հայտարարագիր:
20. Պաշտոն ստանձնելու դեպքում գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը ո՞ր պահի դրությամբ են ներկայացվում:
21. Եթե գնտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, ապա արդյո՞ք պարտավոր եմ ներկայացնել գույքի և եկամուտների տարեկան հայտարարարգիր:
22. Անչափահաս երեխային դատական ակտի հիման վրա վճարվող ալիմենտը հանդիսանո՞ւմ է եկամուտ և արդյո՞ք ենթակա է հայտարարագրման:
23. Շահերի հայտարարագրի «Պաշտոն զբաղեցնող անձի և նրա ընտանիքի անդամների կողմից, ինչպես նաև նրանց մասնակցությամբ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ կնքված՝ հինգ միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող պայմանագրերը» բաժնում արդյո՞ք լրացվում են Հայաստանի Հանրապետության կամ համայնքների հետ հայտարարատու պաշտոնատար անձի կողմից կնքված աշխատանքային պայմանագրերի տվյալները:
24. Եթե տվյալ տարվա ընթացքում ձեռք եմ բերել կառուցվող գույքի գնման իրավունք, որի կանխավճարը վճարել եմ իմ սեփական միջոցներից, մնացած մասը՝ ստացված հիփոթեքային վարկից, ինչպե՞ս հայտարարագրել գործարքը։
25. Եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է մասերով, որոնցից ոչ բոլորն են տրամադրվել նախորդ տարվա ընթացքում, ո՞ր մասերն են ենթակա հայտարարագրման։
26. Եթե ունեմ վարկային գիծ (օվերդրաֆտ), ինչպե՞ս պետք է հայտարարագրել։
27. Եթե տվյալ տարվա ընթացքում ստացվել է գրավի դիմաց (այդ թվում ոսկու գրավի) վարկ, ինչե՞ս պետք է հայտարարագրել։
28. Եթե պաշտոնատար անձի ներկայացվածությունը առևտրային կազմակերպությունների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում պայմանավորված է պաշտոնատար անձի զբաղեցրած պաշտոնով, արդյո՞ք այդ ներկայացվածությունը ենթակա է հայտարարագրման շահերի հայտարարագրում։
29. Նվիրատվություն եղանակով ձեռքբերված գույքը (այդ թվում անշարժ գույքը և տրանսպորտի միջոցը) արդյո՞ք հարկավոր է գրանցել եկամուտների դաշտում։
30. Ո՞ր մարմինների մամուլի քարտուղարներն են հանդիսանում հայտարարատու:
31. Ո՞ր պաշտոնյանների խորհրդականներն են հանդիսանում հայտարարատու:
32. Ո՞ր պաշտոնյանների օգնականներ են հանդիսանում հայտարարարտու:
Прокрутить вверх