Վարչությունն իր խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1)մշակում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների, այդ թվում՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի մեթոդաբանությունների նախագծերը և ներկայացնում Հանձնաժողովի հաստատմանը․
2)համագործակցում է իրավասու մարմինների հետ՝ համապատասխան ոլորտներում համակարգելով կոռուպցիոն ռիսկերի ոլորտային գնահատման գործընթացը․
3)ապահովում է ոլորտային հակակոռուպցիոն ծրագրերի մշակումը և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացումը իրավասու մարմիններ․
4)մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն է ցուցաբերում Վարչության կանոնադրության 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի մշակման գործընթացում․
5)ուսումնասիրում է Վարչության կանոնադրության 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերը, միջոցառումների կատարման վերաբերյալ հաշվետվությունները և անհրաժեշտության դեպքում, տրամադրում է առաջարկություններ դրանց բարելավման վերաբերյալ.
6)կազմակերպում և անցկացնում է վերապատրաստումներ հանրային և մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման միջազգային ստանդարտների, ինչպես նաև ներպետական կարգավորումների վերաբերյալ:
Վարչության գործունեությունը համակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ՝ Լիլիթ Ալեքսանյանը