Գործառույթներ

Վարչությունն իր խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) մշակում է ուսումնական հաստատություններում կոռուպցիայի և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր.
2) համապատասխան կրթական ծրագրերի իրականացման նպատակով` մշակում է ուղեցույցներ, ուսումնաօժանդակ նյութեր, պարբերական խորհրդատվական զեկույցներ, իրականացնում վերապատրաստումներ մանկավարժների շրջանում.
3) Հանձնաժողովի մասնագիտական ստորաբաժանումների հետ համագործակցությամբ մշակում է պետական պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների վերապատրաստումների տարեկան ծրագիրը, ժամանակացույցը և ներկայացնում է Հանձնաժողովի հաստատմանը.
4) Հանձնաժողովի մասնագիտական ստորաբաժանումների հետ համագործակցությամբ իրականացնում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում հայտարարագրերի լրացման, հայտարարագրման համակարգի վերաբերյալ դասընթացներ.
5) Հանձնաժողովի մասնագիտական ստորաբաժանումների հետ համագործակցությամբ մշակում է շահերի բախման վերաբերյալ վերապատրաստման կրթական ծրագիրը, համակարգում է դրա իրականացումը.
6) մշակում է կոռուպցիայի կանխարգելման ոլորտում հանրային իրազեկման և հաղորդակցության ռազմավարությունը, դրա իրականացման գործողություների ծրագիրը և ներկայացնում է Հանձնաժողովի հաստատմանը.
7) ապահովում է կոռուպցիայի կանխարգելման ոլորտում հանրային իրազեկման և հաղորդակցության ռազմավարության, դրա իրականացման գործողությունների ծրագրի կիրարկման համակարգումը…
Ավելին՝ Կանոնադրությունում:

Վարչության գործունեությունը համակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, նախագահի պարտականությունները կատարող՝ Մարիամ Գալստյանը:

Устав
Прокрутить вверх