Վարչությունն իր խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1)Հանձնաժողովի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված, ինչպես նաև պետական մարմինների կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական կարծիքի (եզրակացության) տրամադրումը.
2)Հանձնաժողովի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, պետական մարմինների, ֆիզիկական անձանց, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների կողմից բարձրացված իրավական գնահատական պահանջող՝ Հանձնաժողովի լիազորություններին առնչվող հարցերի վերաբերյալ դիրքորոշումների տրամադրումը, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման օրենսդրական դրույթների մեկնաբանման վերաբերյալ կարծիքների տրամադրումը.
3)այլ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հետ համագործակցելով, իր իրավասության սահմաններում, Հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ներքին իրավական ակտերի նախագծերի մշակումը.
4)Հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների, Հանձնաժողովի նախագահի ստորագրմանը ներկայացվող այլ փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.
5)Հանձնաժողովի գործունեության ընթացքում վեր հանված՝ կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող հարցերի կարգավորման բացերի և թերությունների շտկմանն, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների մշակումը, այդ թվում՝ իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
6)իր լիազորությունների շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության մշակմանը մասնակցությունը.
7)այլ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացված՝ օտարերկրյա պետություններում կոռուպցիայի կանխարգելման կամ համանման մարմինների գործունեությանն առնչվող օրենսդրության ուսումնասիրության և վերլուծության հիման վրա հակակոռուպցիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված առաջարկների ներկայացման և դրա հետ կապված այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը…
Ավելին՝ Կանոնադրությունում
Վարչության գործունեությունը համակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, նախագահի պարտականությունները կատարող՝ Մարիամ Գալստյանը