Վարչությունն իր խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) պետական պաշտոններում նշանակվել հավակնող անձանց, առաջխաղացման ցուցակներում ընդգրկվել հավակնող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու պահանջ ունեցող անձանց բարեվարքության ուսումնասիրություն.
2) բարեվարքության ուսումնասիրության իրականացման նպատակով պահանջում և ստանում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական կազմակերպություններում կամ դրանց պաշտոնատար անձանց մոտ (ներառյալ՝ էլեկտրոնային հարցման եղանակով) առկա տեղեկություններ.
3) բարեվարքության ուսումնասիրություն անցնող անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով իրականացնում է հարցազրույցներ այլ անձանց հետ, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունների ուսումնասիրություն
4) իրականացնում է բարեվարքության ուսումնասիրություն անցնող անձանց և նրանց ընտանիքի անդամների գույքային դրության, ինչպես նաև ներկայացված հայտարարագրերի վերլուծություն.
5) աջակցում է բարեվարքության հարցաթերթիկ լրացնող անձանց՝ տեխնիկական խնդիրների լուծման նպատակով.
6) ստացված տեղեկությունների հիման վրա իրականացնում է անձանց կողմից բարեվարքության հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատության ստուգում, արձանագրում է անհամապատասխանությունները, դրանց վերաբերյալ անձի հետ իրականացնում է պարզաբանումներ.
7) բարեվարքության ուսումնասիրությունների արդյունքում Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում անձանց բարեվարքության վերաբերյալ եզրակացությունների նախագծերը.
Ավելին՝ Կանոնադրությունում:
Վարչության գործունեությունը համակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, նախագահի պարտականությունները կատարող՝ Մարիամ Գալստյանը: