Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022 թվականի մարտի 24-ից 31-ը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացրել է հանրային քննարկումների շարք հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների նախագծի վերաբերյալ: Քննարկումների նպատակն էր հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների հաստատման գործընթացը դարձնել առավել ներառական, ստանալ տարաբնույթ ոլորտների ներկայացուցիչների դիտարկումները և առաջարկությունները, ապահովել նրանց ոլորտային փորձառության առավելագույն արտահայտումը փաստաթղթի վերջնական տարբերակում, ինչպես նաև ստեղծել հանրային պահանջատիրություն հանրային ծառայության բարեվարքության համակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների նկատմամբ։
Ստորև ներկայացված են հանրային քննարկման մասնակիցների վերաբերյալ մանրամասները.
Օր/ամիս/տարի | Թիրախային խմբեր | Հրավիրված մասնակիցներ | Փաստացի մասնակցած |
24.03.2022 | Հասարակական կազմակերպություններ | 25 | 3 |
25.03.2022 | Մեդիա ոլորտի ներկայացուցիչներ | 20 | 0 |
28.03.2022 | Փաստաբանների պալատ | առանց սահմանափակման | 2 |
29.03.2022 | Կրթական, գիտական ոլորտի ներկայացուցիչեր | 22 | 5 |
30․03․2022 | Մշակութային համայնքի ներկայացուցիչներ | 14 | 0 |
31․03․2022 | Գործարար ոլորտի ներկայացուցիչներ, Արհմիություններ |
25 |
5 |
Հանրային քննարկման քննարկումների ընթացքում հավաքագրված դիտարկումներն ու առաջարկությունները սեղմ ժամկետներում կամփոփվեն Հանձնաժողովի կողմից և կհրապարակվեն Հանձնաժողովի կայքում։