Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության գործընթացում աջակցություն կցուցաբերի աուդիտորական հանրությունը:
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, այդ թվում նաև՝ կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու լիազորությունը:
Հանձնաժողովը կարևորում է իրավաստեղծ գործընթացներում մասնագիտական խմբերի ակտիվ ներգրավումը, գործընթացների թափանցիկությունը, հաշվետվողականության ապահովումը և հանրային լսումների դերը: Այս նպատակով 2022 թվականի հունիսի 15-ին ևս մեկ հանրային քննարկում էր կազմակերպվել «Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի հետ, որին հրավիրված էին սույն կառույցին անդամակցող աուդիտորական բոլոր կազմակերպությունները: Քննարկմանը, սակայն մասնակցում էին Պալատին անդամակցող 31 կազմակերպություններից միայն 5-ը։
Կուսակցության տարեկան հաշվետվության ձևի նախագիծը, որն ուսումնասիրելու համար նախօրոք տրամադրվել էր աուդիտորական կազմակերպություններին, մանրամասն քննարկվեց ներկաների հետ, իսկ հանդիպման ընթացքում հնչած առաջարկություններն արձանագրվեցին՝ համապատասխան իրավական ակտի նախագծում ներառելու նպատակով: