Տեղի է ունեցել աուդիտորական կազմակերպությունների մրցութային առաջարկների բացման նիստը

Հուլիսի 8-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել Կուսակցությունների ֆինանսական միջոցների, աղբյուրների, ծախսերի և գույքի մասին տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկների բացման նիստը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրամանով ձևավորված մրցութային հանձնաժողովը հուլիսի 8-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ դադարեցրել է աուդիտորական կազմակերպությունների կողմից հայտերի ներկայացման գործընթացը։

Մրցութային առաջարկներ են ներկայացրել հետևյալ աուդիտորական կազմակերպությունները՝

  1. ·         «Ֆոր Էյ Քնսալթինգ» ՓԲԸ
  2. ·         «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ
  3. ·         «Պի Կա Էֆ Աուդիտ Սերվիս» ՍՊԸ
  4. ·         «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ
  5. ·         «Լոնդոն Բիզես Գրուպ» ՀՁ ՍՊԸ
  6. ·         «Քեյ Էմ Ջի  Քոնսալթինգ» ՍՊԸ

Գնահատման փուլի անցկացման վայրի և օրվա վերաբերյալ կհրապարակվի լրացուցիչ տեղեկատվություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում։ 

Прокрутить вверх