Հուլիսի 14-ին տեղի է ունեցել «Հայաստանի հանրային հատվածում բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվինինգ ծրագրի Ղեկավար Հանձնախմբի (այսուհետև՝ ՂՀ) առաջին առցանց նիստը։
Հանդիպմանը մասնակցել են Թվինինգ ծրագրի ԱՊ և ՇՊ ղեկավարները, ծրագրի կրտսեր ղեկավարը Լատվիայից, Թվինինգի մշտական խորհրդականը և ԹՄԽ գործընկերը, ՇՊ բաղադրիչի ղեկավարները, Միջազգային Իրավական Համագործակցության Գերմանիայի հիմնադրամի (IRZ), ՀՀ կառավարության, ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:
Բացման խոսքով հանդես են եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, փոխվարչապետի գրասենյակից Աստղիկ Հայրապետյանը, Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանը։
Նիստի օրակարգում ընդգրկվել են Ղեկավար Հանձնախմբի անդամների ծանուցման, նախնական աշխատանքային պլանի ներկայացման, տեսանելիության և հաղորդակցության պլանի, նախական աշխատանքային պլանի հաստատման, ինչպես նաև նախնական պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 3-ին կայանալիք ՂՀ-ի հաջորդ հանդիպման և հոկտեմբերի 4-ին Թվինինգ ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառման վերաբերյալ հարցերը։ ՂՀ-ի կողմից հաստատվել են երկու հիմնական փաստաթղթերը՝ նախնական աշխատանքային և հաղորդակցության և տեսանելիության պլանները։
Հանդիպումը եզրափակվել է հետագա գործողությունների իրականացման վերաբերյալ համապարփակ քննարկումներով։
Գործընկերները շնորհակալություն են հայտնել միմյանց նվիրված աշխատանքի համար՝ վստահեցնելով, որ համագործակցությունը կշարունակվի նույն ոգով: