Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) պատվիրակության այցը ԿԿՀ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ Մարիամ Գալստյանը, Արամայիս Փաշինյանը և Լիլիթ Ալեքսանյանը սույն թվականի հոկտեմբերի 15-ին Հանձնաժողովում հյուրընկալել են Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) պատվիրակությանը՝ ծրագրերի փոխնախագահ Կատերին Էլլենայի գլխավորությամբ։

Հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ Հանձնաժողովին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։ Հանդիպման ընթացքում  անդրադարձ է կատարվել կողմերի համագործակցության շրջանակներում ինչպես ներկայումս իրականացվող, այնպես էլ նախատեսվող ծրագրերին։

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Հայաստանում կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող օրենսդրական և գործնական մի շարք խնդիրների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Scroll to Top