2023 թվականի մայիսի 3-ից 4-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները մասնակցեցին «Ընդհանուր կառավարման հմտությունների ներկայացում, կարողությունների ուժեղացում, զարգացում» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացին։
Վերապատրաստման դասընթացը նպատակ էր հետապնդում կառավարման գործընթացների, ոճերի, մեթոդների, համակարգերի ընկալման և զարգացման միջոցով բարելավել և զարգացնել արդարադատության ոլորտի մարմինների աշխատակիցների ընդհանուր կառավարչական հմտություններն ու կարողությունները:
Դասընթացն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում: