Վերապատրաստում՝ պետական մասնակցությամբ ընկերություններում Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման վերաբերյալ

2026 թվականի մարտի 10-13-ը կայացել է «ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրումը պետական մասնակցությամբ ընկերություններում» թեմայով վերապատրաստումը, որը կազմակերպվել էր Կորպորատիվ կառավարման կենտրոնի, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Պետական գույքի կառավարման կոմիտեի համագործակցությամբ։

Վերապատրաստումը կազմակերպվել էր ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման գործընթացի շրջանակում՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1617-Ն որոշմամբ սահմանված մոտեցումները պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից կանոնագրքին միանալու վերաբերյալ։

Ծրագրի նպատակն էր բարձրացնել պետական մասնակցությամբ ընկերությունների իրազեկվածությունը կանոնագրքի ներդրման շարժառիթների և առավելությունների, ինչպես նաև դրա հիմնարար սկզբունքների վերաբերյալ։

Վերապատրաստմանը մասնակցել են պետական մասնակցությամբ ընկերությունների և պետական կառավարման մարմինների շուրջ 60 ներկայացուցիչներ՝ ներառյալ խորհրդի և գործադիր մարմինների անդամներ, կորպորատիվ քարտուղարներ և ոլորտի այլ պատասխանատուներ։

Վերապատրաստումն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ՝ Միացյալ Թագավորության կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրի շրջանակում։

Scroll to Top