«Վարշավայի՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության հակազդման համաժողով և գործնական վարժանք» Համաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը 2026 թվականի մարտի 23-ից 25-ը Լեհաստանի Հանրապետությունում մասնակցել է «Վարշավայի՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության հակազդման համաժողով և գործնական վարժանք» խորագրով համաժողովին, որն ուղղված էր FIMI (օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներ և միջամտություն) սպառնալիքներին արձագանքելու և դրանցից պաշտպանվելու մեխանիզմների կատարելագործմանը և փորձի փոխանակմանը:

Համաժողովին Արամայիս Փաշինյանը ելույթ է ունեցել «Ապօրինի դրամական հոսքերը՝ որպես ընտրություններին միջամտության գործիք» պանելային քննարկման շրջանակներում, որտեղ ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները, մասնավորապես՝ կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության համատեքստում, ինչպես նաև ներկայացրել է այդ գործառույթի շրջանակներում արձանագրված հիմնական մարտահրավերները, պատասխանել է մասնակիցների հարցերին։ 

Աշխատաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ տարբեր երկրների պետական և հասարակական կառույցներից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցության և անվտանգության ոլորտի փորձագետներ, հետաքննող լրագրողներ:

Միջոցառումը կազմակերպվել էր Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) և Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու Եվրոպական գերազանցության կենտրոնի (Hybrid CoE) աջակցությամբ:

Scroll to Top