«Թվային ժողովրդավարություն և թափանցիկ կառավարում» թեմայով պանելային քննարկում

Մայիսի 20-ին Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը որպես բանախոս մասնակցել է Վարչապետի աշխատակազմի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն քարտուղարության և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի հայաստանյան մասնաճյուղի (IFES) կողմից կազմակերպված` «Թվային ժողովրդավարություն և թափանցիկ կառավարում» թեմայով պանելային քննարկմանը:

Լ. Ալեքսանյանը «Քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը և թվային գործիքները» թեմայի շրջանակներում ներկայացրել է Հանձնաժողովի կողմից կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվող թվայնացման գործընթացները, ինչպես նաև սպասվող բարեփոխումները։

Լիլիթ Ալեքսանյանը մասնավորապես նշել է, որ ներկայում արդեն իսկ քաղաքական կուսակցությունները իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացնում են Հանձնաժողովի թվային հարթակի միջոցով, իսկ հունիսի 1-ից այդ հաշվետվությունները կհրապարակվեն Հանձնաժողովի պաշտոնական կայքում։ Նա նաև ներկայացրել է թվային գործիքների զարգացման տեսլականը կուսակցությունների ֆինանսավորման շրջանակներում  ավտոմատացված վերլուծությունների, ռիսկային գործոնների և այլ շտեմարանների և տվյալների հետ փոխգործելիության համատեքստում։

Scroll to Top