Տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ դասընթաց ԿԿՀ աշխատակիցների համար

Հունվարի 21-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները մասնակցել են Տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացին: Դասընթացը վարել է Հայաստանի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախկին պետ Գևորգ Հայրապետյանը։

Վերապատրաստման ընթացքում Հանձնաժողովի աշխատակիցները ծանոթացել են տեղեկատվություն ստանալու և տրամադրելու եղանակներին, տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերին, անձնական տվյալների մշակման հիմնական սկզբունքներին և կանոններին, ինչպես նաև անդրադարձ կատարել անձնական տվյալների պաշտպանության իրավական կարգավորումներին և գործնական կիրառման առանձնահատկություններին:

Դասընթացի ընթացքում, գործնական օրինակների միջոցով, ներկայացվել են նաև ոլորտում հաճախ հանդիպող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:

Scroll to Top