Կոռուպցիայի կանխարգելման հանձնողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչությունը, ի թիվս այլ գործառույթների, 2021 թվականին երկրորդ կիսամյակում իրականացրել է շահերի բախման, այլ սահմանափակումների, անհամատեղելիության պահանջների և վարքագծի կանոնների պահպանման վերաբերյալ ուսումնասիրություններ:
Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է.
üշահերի բախման վերաբերյալ երեք ուսումնասիրություն,
ü անհամատեղելիության պահանջների վերաբերյալ հինգ ուսումնասիրություն,
ü վարքագծի կանոնների վերաբերյալ երկու ուսումնասիրություն,
ü այլ սահմանափակումների վերաբերյալ մեկ դիրքորոշում:
Նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել է Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գործառույթներին վերաբերելի 13 մեդիա հրապարակում, և չնայած այն հանգամանքին, որ որոշ դեպքերում Հանձնաժողովն ունեցել է շահերի բախման հետ կապված մտահոգություններ, այնուամենայնիվ, օրենքի ներկա կարգավորումների հիմքով վարույթ հարուցելու հնարավորություն չի ունեցել։
Սույն հղումով կարող եք ծանոթանալ ամբողջական տեղեկատվությանը: