Հայաստանում բարեվարքության բարեփոխումներին նպաստելու շարունակական հանձնառության շրջանակներում, տարեկան գործողությունների կոորդինացման նպատակով, «Հայաստանի բարեվարքություն» ծրագիրը (AIP) սույն թվականի օգոստոսի 8-9-ը կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նաև Հանձնաժողովի անդամները և աշխատակիցները։
Քննարկման մեկնարկին բացման խոսքով հանդես է եկել Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, ով կարևորել է Հանձնաժողովի գործունեության առաջին իսկ օրերից ԱՄՆ ՄԶԳ կողմից Հանձնաժողովին ցուցաբերվող շարունակական աջակցությունը, մասնավորապես՝ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի շրջանակներում համատեղ անցած ուղին և կարևորագույն ձեռքբերումները:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2024 թվականին համատեղ իրականացված գործողությունների արդյունքները և համաձայնեցվել առաջիկա տարեկան պլանով նախատեսվող աշխատանքների հիմնական ուղղությունները։