«Քաղաքական բարեվարքություն և գենդերային հավասարություն քաղաքական կուսակցություններում». աշխատաժողով քաղաքական կուսակցությունների համար

Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) համատեղ աշխատաժողովը՝ «Քաղաքական բարեվարքություն և գենդերային հավասարություն քաղաքական կուսակցություններում» խորագրով: Աշխատաժողովին հրավիրված էին քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ։ ԺՀՄԻԳ ներկայացուցիչները և փորձագետները ներկայացրեցին կուսակցություններում վարքականոնների առնչությամբ միջազգային փորձը, ինչպես նաև ԺՀՄԻԳ առաջարկություններն ու ուղեցույցները՝ կուսակցությունների վարքականոնների, գենդերային աուդիտների և սեռերի ներկայացվածության վերաբերյալ։ Կուսակցություններին հնարավորություն ընձեռվեց ստանալու ԺՀՄԻԳ փորձագիտական աջակցությունը կուսակցության ներքին բարեվարքության համակարգերի և վարքականոնների սահմանման գործընթացում։

Scroll to Top