Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների համայնքային երկխոսություն» խորագրով պանելային քննարկումներ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը և Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը հոկտեմբերի 10-ին Իսպանիայի Թագավորության Վիտորիա-Գաստեյզ քաղաքում մասնակցել են «Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների համայնքային երկխոսություն» խորագրով պանելային քննարկումներին:

Քննարկումների ընթացքում ներկայացվել են քաղաքական ֆինանսավորման սպառնալիքները, կոռուպցիայի ազդեցությունը մարդկության վրա, տեղական մակարդակում մասնակցայնության կարևորությունը, քաղաքացիական հասարակության դերը թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հարցում, ինչպես նաև բաց կառավարմանը և կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող այլ առանցքային հարցեր։

Մարիամ Գալստյանը վարել է «Քաղաքացիական հասարակությունը և թվային գործիքները կոռուպցիայի դեմ պայքարում» վերնագրով կլոր-սեղան քննարկումը։ Թեմատիկ քննարկման ընթացքում ներկայացվել են տարածաշրջանային հակակոռուպցիոն թվային գործիքները, դրանց օգտագործման մարտահրավերները, քաղաքացիական հասարակության դերը և պետության հետ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր։

Scroll to Top