Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամի կառավարում 3-րդ կուրսի և գործավարություն՝ լեզվի խորացված իմացությամբ 4-րդ կուրսի ուսանողները 2023 թվականի մայիսի 11-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում իրենց մասնագիտական և կառավարչական պրակտիկան էին անցկացնում ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացել են Հանձնաժողովի գործունեությանը, կառուցվածքին, մասնագիտական գործառույթ իրականացնող ստորաբաժանումներ՝ հայտարարագրերի վերլուծության վարչության գործառույթներին, մասնավորապես՝ հայտարարագրման գործընթացին, մեթոդական ջակցության վարչության գործառույթներին և հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գործառույթներին, մասնավորապես՝ հանրային ծառայողների բարեվարքության համակարգի տարրերին, անհամատեղելիության պահանջներին և այլ սահմանափակումներին, իրավիճակային խնդիրների միջոցով օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումներին և վերջինիս հիմքով համապատասխան մեկնաբանություններին:
Նշված ժամանակահատվածում լեզվի խորացված իմացությամբ 4-րդ կուրսի ուսանողները ակտիվ ներգրավված են եղել Հանձնաժողովի մասնագիտական գործառույթ իրականացնող կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատանքներում, մասնավորապես՝ ծանոթացել են վարչության աշխատանքներին, կատարել լրատվական կայքերի մշտադիտարկում, ծանոթացել 2022 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդմանը՝ կատարելով համապատասխան թարգմանություններ:
Կառավարում 3-րդ կուրսի ուսանողները ներգրավված են եղել՝ մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանման աշխատանքներում, մասնավորապես՝ ծանոթացել են էլեկտրոնային և կադրային փաստաթղթաշրջանառությանը, անձնակազմի համալրման թվային լուծումներին, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացվող գործընթացներին և համապատասխան փաստաթղթերի կազման, մշակման, հրապարակման գործընթացներին, պաշտոնների դասակարգմանը, Հանձնաժողովի աշխատակազմի տեղը պետական համակարգում և վերջինիս առանձնահատկություններին, Հանձնաժողովի մարդկային ռեսուրսների կառավարման ընդհանուր քաղաքականությանը: