Փոխըմբռնման հուշագիր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Համաշխարհային բանկի միջև

2022թ ապրիլի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Համաշխարհային Բանկի կառավարման գլոբալ պրակտիկայի միջև կնքվել է փոխըմբռման հուշագիր:  Այն նպատակ ունի ձևավորելու համագործակցության շրջանակ ԿԿՀ-ի և ՀԲ-ի միջև, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Պետական հատվածի հաշվետվողականության շրջանակային գնահատում» խորագրով հետազոտություն: Այս տարվա մայիսին կկազմակերպվի հարցախույզ, որին մասնակցելու են Հայաստանում քաղաքացիական ծառայության և հանրային կառավարման մարմինների աշխատողներ։

Ուսումնասիրության նպատակն է օգնել ավելի լավ պատկերացնել բարեվարքության հետ կապված ռիսկերի որոշիչ գործոնները, այն է, թե ինչպես թույլ հաշվետվողականությունը կարող է անդրադառնալ արտադրողականության և կատարողականի վրա, և, ի վերջո, ինչպես նախագծել բարեփոխումները, որոնք օգնում են լուծել և հակազդել պետական հատվածում անբավարար բարեվարքության խնդիրը։

Ուսումնասիրության շրջանակներում Համաշխարհային բանկը կմշակի հարցախույզի գործիքակազմը և վարել առցանց հարցախույզը։ Ուսումնասիրության ավարտին ՀԲ-ն Կառավարությանը կներկայացնի չմշակված անանուն տվյալների հավաքածուն։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) պատրաստակամություն է հայտնում տրամադրել բազմակողմանի աջակցություն հարցախույզի նախապատրաստման և դաշտային աշխատանքների փուլերի ողջ ընթացքի համար։

Scroll to Top