Նվերների հաշվառման գործընթացի թվայնացման հանձնառությունը ներկայացվել է ԲԿԳ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովում

Հանձնաժողովի կողմից ներկայացված՝  «Բաց կառավարման մարտահրավեր» հանձնառությունն ընդգրկվել է 2025 թվականի Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության (ԲԿԳ) Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովի՝ հակակոռուպցիոն ոլորտի մարտահրավերների շարքում և ներկայացվել բացման նստաշրջանում՝ Մանիլայում, որտեղ ընդգծվել է հանձնառության կարևորությունը Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների համատեքստում:

Նստաշրջանին ներկա են գտնվել անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը մասնակցել է նստաշրջանի աշխատանքներին՝ հայաստանյան պատվիրակության անունից ստանալով «Բաց կառավարման մարտահրավեր» նախաձեռնությանը մասնակցության պաշտոնական վկայագիրը:

Նվերների հաշվառման ռեեստրի ներկայացված հանձնառությամբ ապահովվելու է՝
✅ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացվող նվերների հաշվառման գործընթացի ավտոմատացումը,

✅ Հասարակության և շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների  հասանելիությունը նվերների հայտարարագրերին՝ ամրապնդելով հանրային վերահսկողությունը,

✅ Հակակոռուպցիոն վերահսկողությունը՝ շահերի բախման կանխարգելման և պետական կառավարման թափանցիկության բարձրացման նպատակով։

Scroll to Top