Հաշվի առնելով նվերների հաշվառման ձևաթղթի հետ կապված հարցադրումների թվի աճը՝ ստորև ներկայացնվում է ձևաթղթի լրացման և ներկայացման ընթացակարգը, ինչպես նաև ձևաթղթի և դրա լրացման ուղեցույցների հղումները։
Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով հաշվառման ենթակա նվերների հաշվառման նպատակով անհրաժեշտ է անցնել ստորև ներկայացված հղումով և լրացնել ձևաթուղթը։
Լրացնելուց հետո PDF ձևաչափով արտահանված ձևաթուղթն անհրաժեշտ է տպել, ստորագրել յուրաքանչյուր էջի ներքևի հատվածում և տեսաներածված (սկանավորված) տարբերակը ներկայացնել Հանձնաժողով: Միաժամանակ, հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակն (Excel ձևաչափով) անհրաժեշտ է ստորագրված՝ PDF տարբերակի հետ միասին ուղարկել Հանձնաժողովի իրավասու ստորաբաժանման էլեկտրոնային փոստի՝ gifts.cpcarmenia@gmail.com հասցեին։
Ձևաթղթի լրացման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել Հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարով՝ 012 77 77 31 կամ ուղարկել նամակ gifts.cpcarmenia@gmail.com հասցեին։
Տեղեկացնում ենք, որ ձևաթուղթը ստանալուց հետո Հանձնաժողովն այն սահմանված կարգով կհրապարակի իր կայքէջում։
Ձևաթղթի հղումը ստորև՝ https://shorturl.at/THHPH:
Ձևաթուղթը լրացնելու տեսաձայնագրության ուղեցույցը ստորև՝ http://surl.li/oxorc