Նոյեմբերի 25-26-ը տեղի են ունեցել ՏՀԶԿ Բիզնեսի բարեվարքության խմբի աշխատանքային քննարկումները

Սույն թվականի նոյեմբերի 25-26-ը Փարիզում տեղի են ունեցել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության (ՏՀԶԿ) Բիզնեսի բարեվարքության խմբի աշխատանքային քննարկումները` «Բիզնեսի բարեվարքության խթանման և ապահովման գործում Կառավարության դերը» խորագրի ներքո:

Աշխատաժողովի բացման նիստում Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով բիզնեսի բարեվարքության խթանման գործում պետական մարմինների առանձնահատուկ դերը, Հայաստանի՝ 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունները, ինչպես նաև պետական մասնակցությամբ ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում Հանձնաժողովի կողմից մինչ օրս իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Մասնակիցները քննարկել են նաև պետական գնումների գործընթացների համատեքստում ձեռնարկությունների բարեվարքությանն առնչվող հարցեր, կարևորել այս ուղղությամբ փորձի շարունակական փոխանակումը:

Աշխատանքային քննարկումներին ներկա են եղել պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչներ:

ՏՀԶԿ Բիզնեսի բարեվարքության խումբը (BIG) ստեղծվել է 2021 թվականին ՏՀԶԿ-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի կողմից (ACN): Ակումբի նպատակն է միավորել հակակոռուպցիոն ցանցի անդամ երկրների ընկերությունների, բիզնես ասոցիացիաների, հավաքական գործողությունների նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Scroll to Top