«ՄԺԾԾ/բյուջետային հայտերի կազմման կարողությունների և հմտությունների զարգացում և կատարելագործում». Երկօրյա աշխատաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները փետրվարի 19-ին և 20-ին մասնակցել են «ՄԺԾԾ/բյուջետային հայտերի կազմման կարողությունների և հմտությունների զարգացում և կատարելագործում ոչ ֆինանսական ստորաբաժանումների աշխատակիցների համար» երկօրյա աշխատաժողովին:

Աշխատաժողովի նպատակն էր արդարադատության ոլորտի շահագրգիռ մարմիններում ընդլայնել ընդհանուր գիտելիքները Ծրագրային Բյուջետավորման ուղղությամբ` նպատակ ունենալով բարելավել մարմինների հիմնական ստորաբաժամնումների կողմից ՄԺԾԾ/բյուջետային հայտերի կազմման նպատակով ֆինանսական ստորաբաժանմանը տրամադրվող տեղեկատվության, ռազմավարությունների, ծրագրերի առաջարկների, վերլուծությունների որակը, դրանով իսկ նպաստելով ՄԺԾԾ/բյուջետային հայտերի որակի բարելավմանը։

Դասընթացի ընթացքում կազմակերպվել են քննարկումներ, որոնք հնարավորություն են ընձեռել մասնակիցներին բարելավել Ծրագրային բյուջետավորման տրամաբանության, նպատակների և հիմնական սկզբունքների վերաբերյալ իրենց գիտելիքները:

Աշխատաժողովն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին-Փուլ II» ծրագրի շրջանակներում:

Scroll to Top