Մշակվել է Հանձնաժողովի լիազորությունների ընդլայնման առաջարկություն

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2016 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել հայտարարագրման համակարգի օրենսդրական բարեփոխման իր մոտեցումները և Հանձնաժողովին էթիկայի հարցերով համակարգողի դերակատարում վերապահելու վերաբերյալ առաջարկությունները, որոնք մշակվել են ի կատարումն ԵՄ բյուջետային աջակցության ֆինասավորման համաձայնագրի համապատասխան նախապայմանի: Հանձնաժողովի՝ համակարգողի դերին առնչվող առաջարկությունները ներառում են էթիկայի ուղենիշային դրույթների մշակում և ներդնում, հանրային ծառայողի վարքագծի (էթիկայի) տիպային կանոնագրքի ընդունում և դրա հիման վրա ոլորտային կանոնագրքերի մշակման և ընդունման գործընթացի կազմակերպում, ինչպես նաև էթիկայի հարցերով միասնական քաղաքականության իրականացման ապահովում:

Scroll to Top