ԶԼՄ–ների և կոռուպցիայի կանխարգելման ոլորտի հարաբերությունների, ինչպես նաև լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ լրագրողների և լրատվամիջոցների գիտելիքների ու հմտությունների զարգացման նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրավիրում է լրագրողներին մասնակցելու 2023 թվականի դեկտեմբերի 13-ին և 14-ին կայանալիք «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողովին, ժամը՝ 10:00-13:00:
Աշխատաժողովը ներառում է իրավիճակային դեպքերի՝ «World Café» ձևաչափով ինտերակտիվ քննարկում՝ հետևյալ թեմաներով՝
- Բարեվարքություն
- Շահերի բախում
- Անհամատեղելիություն
- Հայտարարագրեր
Խնդրում ենք մասնակցությունն հատատել մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ լրացնելով տվյալներն ըստ նպատակահարմարության՝ դեկտեմբերի 13-ի կամ դեկտեմբերի 14-ի հանդիպմանը մասնակցելու համար:
Աշխատաժողովի օրակարգը և հանդիպման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի գրանցված մասնակիցներին:
Ի գիտություն՝ յուրաքանչյուր հանդիպում նախատեսված է առավելագույնը 16 մասնակցի համար: