Մարիամ Գալստյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովի շրջանակներում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը այս օրերին Կատարի Պետության Դոհա քաղաքում մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին», որի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործընկերների հետ։

Դեկտեմբերի 17-ին Մարիամ Գալստյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում հանդիպել է Սլովենիայի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Շումիին ու վերջինիս գլխավորած պատվիրակության անդամներին, ինչպես նաև Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության ղեկավար Վիկտոր Պավլուշիկի գլխավորած պատվիրակությանը։ Նույն օրը կայացել է նաև Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ստինա Հոհեյմի հետ երկկողմ հանդիպում։

Դեկտեմբերի 17-ից 19-ը Դոհայում տեղի են ունեցել նաև մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը մասնակցել է Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված այլ ներկայացուցիչների հետ համատեղ։ Հայկական պատվիրակությունը երկկողմ հանդիպումներ է անցկացրել Մոլդովայի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեկսանդրու Մակիդոնի և Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ալեկսանդր Պինզարի, Ֆրանսիայի հակակոռուպցիոն գործակալության տնօրեն Իզաբել Ժեգուզոյի, ինչպես նաև Սինգապուրի հակակոռուպցիոն գործակալության ներկայացուցիչների հետ։

Համաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սույն թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ։ 

Scroll to Top